17:06 , 12 ապրիլ, 2013
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է Հայաստան: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա էր մեկնել մեկօրյա մասնավոր այցով կնոջ՝ Արմենուհի Հովհաննիսյանի եւ ավագ որդու՝ Կարինի ուղեկցությամբ:
Նշենք, որ երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ, ով, դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, համարվում է Եվրասիական եւ Մաքսային միությունների նախագծերում ակտիվորեն ներգրավված առանցքային պաշտոնյաներից մեկը:
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան հանդիպումներից, եւ այդ հանդիպումների մասին Րաֆֆի Հովհաննիսյանը կպատմի այսօր` Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: