Ռազմական թեմայով գրող լրագրողները պետք է տարրական գիտելիքներ ունենան ռազմական գործից


17:01 , 12 ապրիլ, 2013
ՊՆ մամլո խոսնակ

Արդեն մի քանի տարի է, ինչ հետևողականորեն պնդում եմ, որ ռազմական ցանկացած թեմայով գրող լրագրողները պետք է տարրական գիտելիքներ ունենան ռազմական գործից: Անցած օրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում լրագրողների հարցին պատասխանեց, որ 102-րդ ռազմաբազայի զորավարժարանում տեղի ունեցածի մասին զրուցել է ռազմաբազայի հանձնող և նորանշանակ հրամանատարների հետ: Հարց է բարձրացրել և պարզաբանեց, թե ինչ է պլանավորվում այդ դեպքի հետ կապված: Երբ նշեց զորավարժարանի ապահովության մասին, ասաց, որ հրամանատարների խոսքով 3 կմ ճակատով և 9 կմ խորության պատնեշ կա փորած: Մեր «փառավոր» լրագրողներից մի քանիսը, բնականաբար ոչինչ չհասկանալով զինվորականի ասած 9 կմ խորությունից, այն դարձրին 9 մ խորությամբ պատնեշ, ու ամեն մեկը իր «պրոֆեսիանալիզմի» և բարոյականության չափով սկսեց նախարարին խորհուրդներ ու հարցեր տալ: Մենք լավ գիտենք ձեզանից շատերի դիրքորոշումը շատ հարցերում և ամենայն անկեղծությամբ ձեր շատ հայացքներ և մտահոգություններ կիսում ենք, սակայն իրերը իրենց անուններով կոչեք: Այդ օրը նաև հայտարարություն ենք տարածել այդ մասին: