Հայաստանի երկնքում հայտնված լույսի շողքը երևացել է նաև Իրանում


16:40 , 27 սեպտեմբեր, 2017
Նախօրեին Հայաստանի երկնքում հայտնված լույսի շողքը երևացել է նաև Իրանում, մասնավորապես՝ Ղազվին նահանգի Բիդեսթան գյուղում, որն ընկած է մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արևմուտք: 
Իրանի ԶՈւ ռազմաօդային ուժերի «Խաթամ օլ-Անբիա» ռազմակայանի հրամանատարի տեղակալը նշել է, որ լույսի շողքը Ռուսաստանի կողմից Աստրախանում արձակած բալիստիկ հրթիռինն է: