Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 17.2%-ով


13:17 , 27 սեպտեմբեր, 2017
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 17.2% աճ է գրանցել:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 16.5% աճ է գրանցել: