Մասուդ Բարզանին այս պահին իրականացնում է իր հոր՝ Մուսթաֆա Բարզանիի երազանքը


05:55 , 27 սեպտեմբեր, 2017

Տեղին կլինի հիշել, որ Մասուդի հայրն ունեցել է ոչ պակաս կարևոր պատմական դերակատարում քրդական պայքարի, քրդական հարցի լուծման ճանապարհներ փնտրելու և վերցեղային մակարդակի քրդական ինքնության ձևավորման գործում։ Եւ ամենևին էական չէ, թե ինչ ճանապարհով, ինչ ուժերի հետ համագործակցելով և ինչպիսի երկրների քարտեզների վերագծմամբ էր տեսնում քրդական պետության ստեղծումը Մուսթաֆա Բարզանին, եթե նայում ենք խնդրին քրդական պայքարի դիտակետից։

Այդ պայքարի՝ 20-րդ դարի տևական մի ժամանակահատված ուղղակիորեն առնչվում է հենց Մուսթաֆա Բարզանիի անվան հետ։

Մեզ համար հետաքրքրական կարող է լինել այն, որ Մուսթաֆա Բարզանին ժամանակին եղել է նաև Արցախի Հանրապետությունում՝ Շուշի քաղաքում։

Շատ կարճ կյանք ունեցած Մահաբադի հանրապետության լիկվիդացումից հետո, հատելով իրանական սահմանը, Մուսթաֆան որոշ ժամանակ անց է կացրել Նախիջևանում, հետո եղել է նաև Շուշիում, ապա տեղափոխվել Բաքու։

Կարելի էր գտնել այն վայրը Շուշիում, որտեղ որոշ ժամանակ ապրել է բարզան քրդական ցեղի առաջնորդը՝ Մասուդ Բարզանիի հայրը։