Բարձրագույն խումբ. Փյունիկ-Արարատ հանդիպումը հետաձգվել է


19:04 , 26 սեպտեմբեր, 2017

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 28-ից Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի մարզական հավաքի անցկացման կապակցությամբ, սեպտեմբերի 30-ին նշանակված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է: