16:14 , 26 սեպտեմբեր, 2017Armsport.am-ը գրում է.
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի 7 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետ Արման Միքայելյանը և գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Նրանք ունեն 6-ական միավոր: Եվս ութ շախմատիստներ, այդ թվում Հայաստանի երեք ներկայացուցիչներ, վաստակել են 5.5-ական միավոր և բաժանում են 3-ից 10-րդ տեղերը:
Այսօր կկայանա նախավերջին՝ 8-րդ տուրը: