Նռան փառատոն՝ Արցախում


13:12 , 26 սեպտեմբեր, 2017

Այս տարվա հոկտեմբերի 29-ին Արցախի Մարտունի քաղաքում տեղի է ունենալու նռան փառատոն: Սպասվում է, որ միջոցառման ծրագիրն իր մեջ կներառի համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Դրանից զատ՝ տեղի կունենա նռան և նռան օշարակի, գինու, հյութի ներկայացում և վաճառք: Փառատոնն իր մեջ ներառելու է նաև արցախյան գյուղական բարիքների տոնավաճառ:

Միջոցառումը նպատակ ունի ոչ միայն խթանել տուրիզմը, այլ այդ կերպ փորձ է արվում խրախուսել նռան մշակմամբ զբաղվող այգեգործներին: Սպասվում է, որ ծրագիրը լինելու է շարունակական և անց է կացվելու ամեն տարի: