Մազից պրծանք. Օսկանյանը դեմ է խոզի միս բաժանելուն


14:32 , 12 ապրիլ, 2013

Առաջինն ինքը կպայքարի դրա դեմ:
Հետաքրքիր է` ո՞նց:
ա)Կստիպի իր կուսակից ընկերներին կարդալ Օրուելի «Անասնաֆերման», ուր վերջում հաղթում են խոզերը, որպես օլիգոպոլիկ մաֆիոզ-կլանային հաղթանակի վավերացում: Եւ ԲՀԿ Տղմուտի ափին կտանի բարոյական մեծ հաղթանակ:

Բայց սա խիստ վտանգավոր կլինի ԲՀԿ մենթալ-կացութաձեւային պլանի տեսանկյունից, որովհետեւ այնտեղ բնակալված եւ արդեն վերջնական մազակալված մտածողության «մոզգովոյ ցենտրը» հեռավոր ակնարկներ կտեսնի խոզի մսի դեմ պայքարող Օսկանյանի ասածների մեջ ու իր կայքերից մեկում նրան հրաժարական տալու պատվեր կտա:
Արդյունքում էլի ու մշտապես կստացվի, որ անգյալ, իր շտաբներում բլոտ խաղացող ՀՀԿ-ն պարապ կմնա, որովհետեւ էն ղդար, որքան էս «շաշ» (մեղմ ասած) ԲՀԿ-ն է ինքն իր դեմ պայքարում... Ես ղալա՜թ եմ արել, թե զոոմ եմ պայքարել:ճ
բ)Օսկանյանը գնում է խանութ, խոզի միսը վերցնում, տանում իրենց գենշտաբ, նետում սեղանին եւ պատասխանատվություն պահանջում իրենց քարոզարշավն այդպես մսոտելու համար:
գ)Օսկանյանը գնում է մսի ողջ պարտիան եւ թաքցնում: Եւ կամ` եփում եւ... շտաբով ուտում են: Որպեսզի խայտառակության հետքերը թաքցվեն:
դ)Օսկանյանը հայտարարում է, որ դա իշխանությունների խոզի միսն է: 
Էս վերջին տարբերակն ամենալավն է:
Հեղինակային իրավունքի հայց չեմ ներկայացնի: