«Հրապարակ»․ Մեդվեդևի այցը ճակատագրական կլինի Կարեն Կարապետյանի համար


07:13 , 26 սեպտեմբեր, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` հոկտեմբերին Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր «բարձր» մասնակցությունը կբերի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նիստը հետաքրքիր է ոչ միայն Թուրքիայի` «սպասվելիք» ԵԱՏՄ տնտեսական գոտուն «անդամակցությամբ», Կարեն Կարապետյանի` 2018թ. «պաշտոնին» մնալու հանգույցով, այլև «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու պասաժով:

Ի դեպ, ԵԱՏՄ նիստերն ու Մեդվեդևի այցերը Հայաստան վարչապետերի համար «ճակատագրական» սինդրոմի վերածվելու միտում ունեն. հիշեցնենք, թե ինչպես էր Դիմային սպասում Հովիկ Աբրահամյանը, և ինչքան ձգձգվեց հանդիպումը»: