05:20 , 26 սեպտեմբեր, 2017Ամերիկյան ոստիկանությունը 181 ցուցարարի է ձերբակալել Սենատի շենքի մոտ, որտեղ անցկացվել է Սենատի ֆինանսական հարցերով կոմիտեի նիստ։
Իրավապահների փոխանցմամբ՝ ցուցարարները հրաժարվել են դադարեցնել անօրինական ցույցը, ինչը հանգեցրել է լսումների դադարեցման։
Իրավապահների հաղորդագրությունում չի նշվում, թե ինչի դեմ են հանդես եկել ակտիվիստները, սակայն որոշ ԶԼՄ-ներ կարծում են, որ դա ուղղված է երկրի բուժապահովագրման համակարգը բարեփոխելու հանրապետականների փորձերի դեմ։