17:07 , 12 ապրիլ, 2013
Քիմ Քարդաշյանը մեղադրվում է հատուկ նպատակով գիրանալու և ավելորդ կիլոգրամները ցուցադրելու համար: Պարզվել է, որ աստղը քաշ է հավաքում, որպեսզի երեխայի ծնունդից հետո արագ այն կորցնի` ինչ-որ ժամանակակից դիետայի շնորհիվ:
Ապագա մայրիկին հաճախ կարելի է տեսնել պաղպաղակ, չիզբուրգեր և այլ ծանր սնունդ ուտելիս: Նա փաստորեն պատահական չէ իր ախորժակը ցուցադրում. որքան շատ քննարկվեն իր ավելորդ կիլոգրամները, այնքան մեծ աղմուկ կբարձրացնի իր նիհարելը:
Ինչպես նշել է Քիմի մտերիմներից մեկը, նա երբեք ոչինչ պատահական չի անում, նրա ամեն մի քայլն ունի իր պատճառը:






Ինքը` Քիմ Քարդաշյանը, հերքել է այս լուրը` նշելով, որ նա պարզապես ցանկանում է վայելել իր հղիությունը և անել այն, ինչ ցանկանում է: