#Գործկա, #գործչկա-ի թեմայով


14:30 , 25 սեպտեմբեր, 2017

Էս #գործկա, #գործչկա թեմայով մի բան էլ ես ասեմ:

Մի ամիս առաջ ուսանող էի փնտրում, որ իրան հարմար ժամին ու օրերին մեր փաստաթղթերի առաքումով կզբաղվի: Պետք էր մեր օֆիսի փաստաթղթերը տանել գործընկերների մոտ, կնքել տալ, հետ բերել կամ ուղղակի տանել: 2 տարբերակում էլ առաջարկում էի 500 դրամ, այսինքն՝ մի տարբերակում իրան մնալու էր ամեն առաքումից 300 դրամ, մյուս տարբերակում՝ 400 դրամ, մոտիկ տեղերն էլ, որ քայլելու էր, 500 դրամ: Սկզբի համար ամսվա ընթացքում մոտ 20 առաքում էի նախատեսում, հետո մի քանի անգամ շատանալու նպատակով (իմ ուսանող ժամանակ 6000-7000 դրամ հավելյալ փողը քիչ չէր)։

Ոչ մեկ չհամաձայնվեց, փոխարենը գտա 50-ին մոտ մի տղամարդու, ով էդ գնից մի փոքր թանկ գնով, բայց ինձ իրա աշխատանքի համար հաշիվ-ապրանքագիր տալով գալիսա, իմ առաքումները անումա: