Կույսերը կոնսերվատիվ են և հաշվարկում են իրենց ամեն քայլը, իսկ Երկվորյակներն ընդհակառակը՝ իմպուլսիվ են, գործում են պահի ազդեցության տակ: Կոնֆլիկտներն անխուսափելի են:
Առյուծներն ավելի հասկացող են և համբերատար հարաբերություններում, իսկ Կարիճները չեն կարողանում իրենց վեևահսկել, միանգամից կորցնում են իրենց և սկանդալներ սարքում: Առյուծը դա հաստատ չի հանդուրժի:
Երկուսն էլ ձգտում են անկախության, ուստի և անիմաստ է նրանց միությունը, քանի որ նրանք, ասես, միասին են, սակայն անջատ: Չկա կիրք:
Այծեղջյուրները նյութապաշտ են, իրենց առջև դնում են նպատակներ և աշխատասիրության շնորհիվ հասնում ցանկալիին, իսկ Կշեռքները քամոտ են, թեթև և աննպատակ: Այծեղջյուրները սկզբում փորձում են նրանց վերափոխել, սակայն հիասթափվում են:
Կարիճները չափազանց էմոցիոնալ են, իսկ Ջրհոսներն ընդհակառակը՝ սառը և հավասարակշռված: Երբ էմոցիոնալ մեկը հարաբերություններ է ունենում սառը մեկի հետ, դա պարզապես աղետի է վերածվում:
Նրանց միջև չկա ռոմանտիկա, նուրբ և քնքուշ սեր, ուստի և նրանք ոչ թե ապրում են միասին, այլ գոյատևում:
Կապ չունի, թե որքան ջանք նրանք կթափեն, այս երկու նշանների հաաբերությունները պարզապես մատնված են բաժանության:
Ցլերի համար սիրային հարաբերություններն ասես փորձարկումների դաշտ լինեն, իսկ Ջրհոսը փորձարարական առնետ չէ:
Երկու նշաններն էլ անկայուն են և փոփոխական, ուստի և նրանց հարաբերություններում չկա մեկն, ով ղեկը կվերցնի իր ձեռքը:
Առյուծները տանել չեն կարողանում, երբ իրենց քննադատում են, իսկ Խեցգետինները քննադատության թագավոր/թագուհի են: Առյուծը պատրաստ չէ կուլ տալու քննադատություններն ու ի վերջո վերջ է դնում հարաբերություններին:
Խոյերը խիզախ են և նպատակասլաց, իսկ Խեցգետինները՝ էմոցիոնալ և կաշկանդված: Այս առանցքային տարբերություններն ամեն բան փչացնում են:
Խոյերը սիրում են կառավարել և ղեկավարել, իսկ Կույսերն ատում են, երբ իրնեց փորձում են մանիպուլյացիաների ենթարկել:
Երկվորյակները շատ շփվող են, ասող-խոսող, սակայն երբեմն այդ ամենը հասնում է անտակտության, իսկ նրբազգաց Խեցգետինները նեղանում են, փակվում:
Խոյերը սուր զգացողությունների սիրահարներ են, իսկ Ցլերն ընդհակառակը՝ սիրում են հանգստություն և միապաղաղություն:
Երկվորյակներն իմպուլսիվ են և համարձակ, իսկ Այծեղջյուրները՝ պահպանողական: Երկվորյակներին շարունակ թվում է, թե իրենց փորձում են կաղապարների մեջ դնել, իսկ Այծեղջյուրները կարծում են, որ Երկվորյակները խախտում են իրենց հարմարավետ անդորրը: