13:20 , 25 սեպտեմբեր, 2017Yerkir.am-ը գրում է.
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի «ՍԻՓԱՆ» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: