Թեյ...


12:39 , 12 ապրիլ, 2013

Այսօր թեյ ենք խմելու` քո պատվին: Ես վերջնականապես հրաժարվեցի խմիչքից, չնայած երբեք ալկոհոլ բերանս չեմ դրել:
Դու սիրում ես բոլորը` միանգամից: Դրանք նկարներում ես տեսել` հայտնիների սեղաններին, բազմագույն ու բազմատեսակ, իսկ դու մեկն ես...

Դու, իհարկե, հարբեցող չես. քո էությունն է խմիչքի կարոտ, բայց մարմինդ չի ընդունում:
Իսկ այսօր թեյ ենք խմելու` ամենասովորական մուգ թեյ` ապակյա հասարակ բաժակներով, որ տատիկիցդ են մնացել:
Կզննենք բաժակների ծաղիկները, իմաստ կփնտրենք` մեր բնավորության համաձայն, բայց չգտնելով կդադարենք:
Մենք քաղցր ենք սիրում թեյը:
Շաքարավազի փաթիլները` իմ սովորության համաձայն վերևից կլցնեմ մուգ հեղուկի մեջ. դու սիրում ես այդ տեսարանը:
Ալյումինե գդալներով խառնում ենք քաղցր փաթիլները, դրանք կորցնում...
-Զը՜նգ, զը՜նգ...
Զնգում են մեր գդալները, մենք այսօր թեյ ենք խմում...