Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Իրաքի Քուրդիստանի հետ սահմանին


18:30 , 24 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մասշտաբային զորավարժություններ է սկսել կիրակի Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավար մարզի հետ սահմանին, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության մասին հանրաքվե է անցկացվելու: Այդ մասին ասված է կորպուսի Sepahnews կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Իրանն ավելի վաղ հանդես է եկել Իրաքի քրդերի կողմից հանրաքվեի անցկացման դեմ: 

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։