Նեյմարը չի հայտնվել Մոնպելյեի հետ խաղի հայտացուցակում


14:10 , 23 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին չի ընդգրկել բրազիլացի հարձակվող Նեյմարին «Մոնպելյեի» հետ հանդիպման հայտացուցակում:

Ինչպես տեղեկացնում է «Football France»-ը, այ որոշումը կապված չէ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ բրազիլացու կոնֆլիկտին:

Նեյմարը վնասվածք ունի, և իսպանացի մասնագետը որոշել է նրան ապաքինվելու հնարավորություն տալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ:

«Մոնպելյե»-ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: