Առաջիկայում նախատեսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան


13:06 , 23 սեպտեմբեր, 2017
Առաջիկայում նախատեսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն։ Նյու Յորքում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետարքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, միջուկային համաձայնությանը։ Առաջիկայում Հայաստան կայցելի նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։