Վերջին շրջանում շատացել են Սիրիայում և Իրաքում ադրբեջանցի մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ տեսանյութերը


12:22 , 23 սեպտեմբեր, 2017

Սիրիայում և Իրաքում ադրբեջանցի մահապարտ ահաբեկիչների տեսանյութեր շատ չէին հանդիպում: Վերջին շրջանում նման տեսանյութերը շատացել են, հատկապես ալ-Ռակկա քաղաքից:
Սիրիայում Իսլամական պետությունը լայնորեն կիրառում է մահապարտ ահաբեկիչների մարտավարությունը: Շատ են հանդիպում տեսանյութեր, որտեղ մահապարտ ահաբեկիչները պայթուցիկով բեռնված մեքենաներով պայթում են իրենց հակառակորդների կայանատեղիներում: Ստորև ներկայացված լուսանկարները վերոհիշյալ տեսանյութերի շարքից են, որտեղ ադրբեջանցիներ Ջունդ Ալլահ ալ-Ազերին ու Աբու ալ-Ազիզ ալ-Ազերին պայթում են ալ-Ռակկայում գտնվող Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերում: