Էրդողանի աջակիցները կրկին ծեծի են ենթարկել ցուցարարներին (Video)


10:30 , 23 սեպտեմբեր, 2017
Էրդողանի աջակիցները կրկին ծեծի են ենթարկել ցուցարարներին, այս անգամ՝ Նյու Յորքի կենտրոնում։ Սա բնական է, քանի որ առաջին անգամ ծեծել ու մարսել են։ Իսկ Պետդեպն արդեն կայծակնային արագությամբ հայտարարել է, որ ծեծողների մեջ այս անգամ Էրդողանի անվտանգության աշխատակիցներ չեն եղել։ Չնայած այդ հանգամանքին՝ տարբեր դիրքերից նկարահանած կադրերից երևում է, որ դահլիճից ցուցարարներին բռնի դուրս շպրտողները հարվածում են նրանց։
Թուրքիայի հարցում ԱՄՆ-ն չի կարողանում ինքնիշխան որոշում կայացնել և սաստել Էրդողանին նույնիսկ սեփական քաղաքացիների վրա հարձակումներից հետո։