21:13 , 22 սեպտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
Վրաստանի Արդարադատության տունը 9 ամիս առաջ 86-ամյա Սիրանա Բարբակաձեին հայտարարել է մահացած, չնայած կինը չի էլ դժգոհել իր առողջությունից: Գրուզիա օն-լայնի հաղորդմամբ, պետական գերատեսչությունը պնդում է, որ նա մահացել է, և, համապատասախանաբար, թոշակ և սոցիալական օգնությունը նրան չի հասնում: Սիրանա Բարբակաձեն չի կարողանում ստանալ նույնիսկ տարրական փաստաթղթեր:
Ընտանիքն արդեն չորս ամիս փորձում է «կենդանացնել» տատիկին: Տարեց կնոջը մեկ կանչում են մի մարմնից, հետո մեկ այլ մարմնից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։