Թոխմախի Մհերը դստեր համար ճոխ հարսանիք կանի


11:02 , 12 ապրիլ, 2013

«Հրապարակը» գրում է, թե այսօր իշխանական էլիտային մեծ ու ճոխ հարսանիք է սպասվում: Ամուսնանում է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի աղջիկը: Ինչպես Սեդրակյանի մյուս դուստրը, այս մեկն էլ ամուսնանում է եղբոր ընկերներից մեկի որդու հետ:
Մհեր Սեդրակյանի մյուս դուստրը ամուսնացած է Էդուարդ Մադաթյանի որդու հետ: Այս հարսանիքին հրավիրված է Հայաստանի տնտեսա-քաղաքական բուրգի ողջ գլխամասը (լեզուս չի ֆռում դրանց էլիտա կոչեմ կամ վերնախավ):