Համացանցում հայտնվել են «Նոր ալիք»-ում հաղթած հայ մասնակիցների` 3-րդ մրցութային օրվա ելույթները


12:30 , 22 սեպտեմբեր, 2017

Asekose.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել են «Նոր ալիք» երգի միջազգային ամենամյա մրցույթի հայ մասնակիցների` Սյուզաննա Մելքոնյանի և Էռնա Միրզոյանի`3-րդ մրցութային օրվա  ելույթները: Նշենք, որ այդ օրը մասնակիցները հանդես էին գալիս նոր երգերով, որոնք գրվել էին հատուկ մրցույթի համար: Սյուզաննա Մելքոնյանը կատարել է «Навсегда» երգը, որի երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Նատալյա Ռոստովան, իսկ Էռնան` Արտեմ Վալտերի հեղինակած երգը:

Հիշեցնենք, որ Էռնան Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի ու Մոլդովան ներկայացնող «DOREDOS» խմբի հետ հավասար՝  363   միավորով   հայտնվեց առաջին հորիզոնականում, իսկ Սյուզաննան` երկրորդ: