ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ՝ ընդգծելով Երևանի նվիրվածությունը տարածաշրջանային կայունությանը


22:34 , 21 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ընդգծելով Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության մարտահրավերներին՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր շնորհավորել է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը, որում վերջինս գովաբանել է Երևանի «նվիրվածությունը տարածաշրջանային կայունությանը և միջազգային խաղաղապահ գործողություններին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։