21:25 , 21 սեպտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
2017թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 476,831, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 4,016-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, oգոստոս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 300 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակն էլ կազմել է 4,874` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 1,392-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2017թ. օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 189,439 դրամ:
Տեղեկանում ենք նաև, որ 2017 թվականի օգոստոս ամսվա վերջի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 62%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 13 տոկոսային կետով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։