21:03 , 21 սեպտեմբեր, 2017168.am-ը գրում է.
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի համար ահաբեկչական սպառնալիքը մշտական է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Իսլամական ահաբեկչությունը իրենից մշտական սպառնալիք է ներկայացնում, և մենք անում ենք ամենը, որպեսզի պայքարենք դրա դեմ»,- հայտարարել է Մերկելը:
Նրա խոսքով՝ ԳԴՀ իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել, որոնք պետք է բարձրացնեն անվտանգության աստիճանը երկրում: