Րաֆֆին Մոսկվայում ո՛չ Պուտինին հանդիպեց և ո՛չ էլ Մեդվեդևին


23:52 , 11 ապրիլ, 2013

Րաֆֆին Մոսկվայում հանդիպել է Վլադիմիրին168.am-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, թե ում հետ է հանդիպել այսօր Մոսկվա մեկնած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ այդմ, Ր. Հովհաննիսյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ:

Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2012 թվականի ապրիլին և, դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, համարվում է Եվրասիական և Մաքսային միությունների նախագծերում ակտիվորեն ներգրավված առանցքային պաշտոնյաներից մեկը:  Բավական է նշել, որ այս տարվա մարտի 16-ին Երևանում կայացած «Եվրասիական ինտեգրացիայի տնտեսական ասպեկտները և Հայաստանը» համաժողովում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ընթերցել է ոչ թե Վլադիմիր Պուտինի, այլ հենց Վլադիմիր Չեռնովի ուղերձը: