23:25 , 11 ապրիլ, 2013Տարիներ առաջ Լոնդոնի ազգային պատկերասրահում տեսել եմ Հանս Հոլբեյնի «Դեսպաններ» կոչվող այս տարօրինակ նկարը: Այն կախված է առանձին պատի վրա, եւ ոչ մի այլ նկար շուրջը չկա: Պատկերված են երկու պատկառելի ու հարուստ հագնված տղամարդիկ, որոնց բաժանում է հատակին նկարած տարօրինակ մի բան: Սլաքը ցույց է տալիս դեպի սրահի անկյունը, որտեղից պետք է դիտել նկարը` այստեղ միայն հասկանում ես, որ հատակին պատկերված է մի գանգ. մահի խորհրդանիշ: Դեսպաննե՞րն են մահաբեր, թե՞ մահն է դեսպաններ ուղարկում: Շուտով կպարզվի...

