«Ժամանակ». Կառավարության նոր որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում


10:10 , 21 սեպտեմբեր, 2017
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության առաջիկա որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել  մարզերում։  Կրճատված  բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման  անվան տակ կրճատում են իրենց  մարզային կառույցների աշխատակիցներին։ 
 
Մասնավորապես՝  վերջերս Արարատի  մարզում հայտնի է դարձել, որ ԿԳՆ-ն նվազեցնելու է դպրոցների բյուջեն։ Առաջարկվում է առաջին հերթին  ազատվել դպրոցների  հավաքարարներից և պահակներից, ովքեր առանց  այն էլ աշխատում են 40-50 հազար դրամ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: