Անկախացման գործընթացը չի կարող ավարտվել զուտ անկախության ձեռքբերմամբ


09:51 , 21 սեպտեմբեր, 2017

Անկախացման գործընթացը կարող է տևել դարեր, արդյունքում իրագործվել կամ ոչ, այնպես էլ անկախության կորստի գործընթացն է տևում տասնամյակներ, դարեր, այդ դեպքում կորուստն անխուսափելի կամ գրեթե անխուսափելի է:

Անկախացման գործընթացը շարունակական երևույթ է և չի կարող ավարտվել զուտ անկախության ձեռքբերմամբ:

Հավատարիմ մնանք և արժանի լինենք անկախության խորհրդին:

Հիշենք, որ հայության պետականության կազմավորման և անկախացման ողջ գործընթացը ժառանգական է, և մենք ներկայում կրում ենք այդ ժառանգականությունը ձեռքբերելու և փոխանցելու գործառույթն ու պատասխանատվությունը:

Լինենք պատասխանատու մեկս մյուսի նկատմամբ:

Շնորհավորում եմ համայն հայությանը...