Թրամփը պետք է ներողություն խնդրի Իրանից. Հասան Ռուհանի


03:52 , 21 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի Իրանից և Իրանի ժողովրդից, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ մեկնաբանելով նախօրեին հնչած Թրամփի ելույթը։

Ռուհանին ասել է, որ տարիներ շարունակ բանակցել է ԱՄՆ-ի հետ, իսկ հիմա Վաշինգտոնն սպառնում է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից, փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր, որը կխախտի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կդիմի խայտառակ քայլի, և եթե ԱՄՆ-ն հրաժարվի դրանից, ապա ամերիկյան ժողովուրդը, ինչպես նաև միջազգային համայնքը չեն աջակցի նրան:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ