20:42 , 20 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանության գլխավոր շտաբի աշխատակիցները հեղաշրջման փորձի գործով կասկածյալների նոր ցուցակ են կազմել, որում տեղ են գտել 31.000 քաղաքացիների անուններ: Սպասվում է, որ անվանացանկը մոտ օրերս կուղարկվի Անկարայի գլխավոր դատախազություն՝ կասկածյալների վերաբերյալ ձերբակալման օրդերներ ստորագրելու պահանջով:
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ 31.000 քաղաքացիներ օգտվել են ByLock կոդավորված հավելվածից: Թուրքիայի հետախուզական կոմիտեի պնդմամբ` ByLock-ից Թուրքիայի տարածքում օգտվում են հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։