Կասիլյասը կարող է հեռանալ «Ռեալ»-ից


19:19 , 11 ապրիլ, 2013

Կասիլյասը կարող է հեռանալ Ռեալ-ից

Մադրիդի «Ռեալ»-ի ավագ, դարպասապահ Իկեր Կասիլյասը այս խաղաշրջանի ավարտից հետո կարող է լքել «արքայական» ակումբը:

Իսպանացի դարպասապահը, ինչ վերականգնվել է վնասվածքից, կորցրել է իր հիմնական տեղը թիմում: Վերջինիս դա բնավ դուր չի գալիս:

Ըստ AS-ի տեղեկության՝ աշխարհի լավագույն դարպասապահով հետաքրքված են անգլիական «Լիվերպուլ»-ը և «Արսենալ»-ը: Տրանսֆերային գինը կազմում է մոտ 20 մլն եվրո: