ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում


20:22 , 20 սեպտեմբեր, 2017

Ermenihaber.am-ը գրում է.

Միացյալ նահանգները և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:

Նրա խոսքով՝ այսօր մի շարք ամերիկյան և գերմանական ընկերություններ Թուրքիայի նկատմամբ քողարկված ամբարգո են կիրառում. ռազմարդյունաբերությունում Թուրքիայի կողմից օգտագործվող պահեստամասերը Թուրքիային չեն տրամադրում, ուշացնում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։