ArmStar Exclusive. Չարենց. «Առաջին անգամ սիրահարվել եմ 5 տարեկան հասակում»


23:07 , 11 ապրիլ, 2013

Չարենցը` նույն ինքը` Կարեն Սահակյանը, ArmStar.am-ի հետ անկեղծ զրուցել է տղա-աղջիկ հարաբերությունների, կանանց և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:   

Կարեն, Ձեր ելույթներում բազմիցս նշում եք, որ չեք հասկանում այն աղջիկներին, ովքեր …. ապա թվար կում եք մի ամբողջ շարք. այդ դեպքում ո՞ր աղջիկներին եք հասկանում:  

-Այնպես չէ, որ ես կանանց չեմ հասկանում: Դրանք  պարզապես բեմական կատակներ են, բոլորին հայտնի խոսքեր՝ վերցված  այն իրավիճակներից, որոնցում երբեմն հայտնվում են մարդիկ: Իրականում ես բոլոր կանանց էլ հասկանում եմ:

Ձեր հումորային համարից հետո,  որտեղ խոսվում էր աղջիկ-տղա ընկերության մասին, շատերը  եզրակացրին, որ դրանք հասցեագրված են ինչ-որ մեկին: Դուք ի՞նչ կասեք:

-Թող այդպես մտածեն (կատակում է),  բայց դա այդպես չէ: Ես բեմը չեմ օգտագործում, որպեսզի ինչ-որ աղջկա կամ կնոջ որևէ բան փոխանցեմ:

Այնուամենայիվ, Դուք ևս կարծու՞մ եք, որ աղջիկ-տղա սովորական ընկերություն գոյություն չունի:

-Այո, գուցե ես այդ կարծիքին եմ իմ փորձից ելնելով, չնայած կան մարդիկ՝ աղջիկ և տղա, ովքեր շփվում են իրար հետ և ոչ մի զգացմունք չունեն: Համենայն դեպս, ինձ հետ  այդպես չի եղել…

Կարեն, երիտասարդ եք, ունեք երկրպագուներ, որոնց թվում հավանաբար կան այնպիսիք, ովքեր Ձեզ սիրո խոստովանություններ են գրում, ինչպե՞ս եք արձագանքում:

-Հիմնականում փորձում եմ չարձագանքել, որովհետև կարծում եմ՝ դա պարզապես խաբկանք է, քանի որ հեռուստացույցն ու իրական կյանքը տարբեր բաներ են: Ես գիտեմ, որ դա անցողիկ է, կանցնի երկու ամսից, մեկ տարուց, բայց անպայման կանցնի, ինչպես ցույց է տալիս փորձը, որովհետև նոր մարդիկ են եթեր դուրս գալիս, և նրանք սկսում են տարվել ուրիշով: Ես դա նորմալ եմ համարում:

Ըստ Ձեզո՞րն է Ձեր զենքը կանանց դուր գալու հարցում:

-Ի՞մ զենքը: Չգիտեմ, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում՝ այդ թվում արտաքինի և ձայնի առումով: Բայց ես չեմ օգտագործում իմ զենքերը: Ես ներկայանում եմ այնպիսին, ինչպիսին կամ:

ԿարենՁեր սիրտն ազատ է, ինչպիսի՞ն պետք է լինի այն աղջիկըով կդառնա Ձեր սրտի տիրուհին:

-Չափանիշներով չեմ առաջնորդվում, որովհետև հաճախ ոչ մի բան չի համապատասխանում քո չափանիշներին: Կարևորը, որ իմ կեսը լինի…

Կանանց արտաքինի մեջ ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս:

-Նախևառաջ մազերը. ինձ դուր են գալիս սև վարսերը, նաև աչքերը. սիրում եմ կապույտ և սև աչքեր:

Շարունակությունն՝ այստեղ