Արման Հովհաննիսյանը, Անդրեն, Լիլիթ Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը և ուրիշները՝ Ֆեյսբուքում


22:03 , 11 ապրիլ, 2013

Եթե հայտնի ու ճանաչված մարդ ես, ապա քո արած յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր արված գրառում, հայտվում է հանրության ուշադրության կենտրոնում: Այս շաբաթվա ֆեյսբության անցուդարձը չի  վրիպել ArmStar.am-ի աչքից, ինչն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Արման Հովհաննիսյաննը ապրիլի 7-ին պատրաստվում էր մոսկվայաբնակ հայերին փոխանցել Հայաստանի արևի ջերմությունը. «Մոսկվայում ապրող իմ հայրենակիցներ, ապրիլի 7-ին ես լինելու եմ այդ մեծ քաղաքում: Երգի հետ կփորձեմ փոխանցել Հայաստանի արևի ջերմությունն ու այն կարոտը, որ ապրում են ձեր հարազատները»,- նշել է երգիչը:

Եթե Արման Հովհաննիսյանը մեկնում է Մոսկվա, ապա Քրիստինե Պեպելյանը, ով նախապատրաստվում է Ամերիկայում կայանալիք իր մենահամերգին, երեկ ներկա է եղել «X-Factor» երաժշտական նախագծի նկարահանմանը. «Այսօր հրավիրված էի «Շանթ TV»-ի «X- Factor»-ին հյուր… Անդրեի թիմից Լենա Ղազարյանը երգում էր իմ երգը…ու ես դեռ տպավորությունների տակ եմ)))))) Ի՜նչ սիրուն երգեց… Բրավո, Անդրե, բրավո, Լենա…

 Անդրեն էլ, տեղադրելով իր և Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը, ստիպեց  նախանձել անգամ Ալեն Դելոնին և Խուլիո Իգլեսիասին. «Երանի ինձ:Ճ Ալեն Դելոնը և Խուլիո Իգլեսիասը լուռ նախանձում են և ոչ միայն նրանք:Ճ»:

Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուները շարունակում են մասնակցել երգչուհու հայտարարած մրցույթին և զարմացնում երգչուհուն իրենց կատարումներով, այս առիթով նա գրել է. «Շարունակում եմ ստանալ նոր կատարումներ և չեմ դադարում զարմանալթե որքան շնորհալի եք   դուք...♥ ♥ ♥»:

Արևիկ Ալավերդյանն էլ բոլորին հիշեցրեց, որ լրանում է իր ամուսնության ութերորդ ամիսը. «Ամուսնուս հետ ամեն մի օրը տոն է, երջանիկ եմ շատ-շատ: Այսօր լրանում է մեր ամուսնության ութերորդ ամիսը, ութ օրվա պես անցան այս ամիսները: Այս գեղեցկությունը տեսա դասից վերադառնալուց`մեր տան շեմին: Սիրում եմ քեզ շատ շատ»:

Ծաղիկեր ստացավ նաև երգչուհի Լիլուն, բայց ինչպես նա է գրում. «Վախ մերսիբայց ո՞վ է հերոսը»:

Երգչուհի, հիմա նաև դիզայներ Անահիտ Սիմոնյանը ներկայացրեց իր հեղիկած հագուստը. «Anahit Simonyan Fashion new dress!Photo by Vahe Minasian»

Լուսինե Աղաբեկյանի գրառումից էլ կարելի է հասկանալ, որ նա բացի երգելուց որոշել է անցնել նաև այլ գործի և Ֆեյսբուքն օգտագործել որպես գովազդի միջոց.«Սիրելիներս դասավանդում եմ երգեցողություն և դաշնամուրցանկության դեպքում նաև   սոլֆեջո, 7-15 տարեկաներեխաների համարՄանրամասների համար կարող եք գրել ինձ»: