05:23 , 20 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է․
ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն իր դեբյուտային ելույթն է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման ժամանակ, որը հիմնականում նվիրված է եղել, ինչպես և հայտարարել էր Սպիտակ տունը նախօրեին, միջազգային հարցերում պետական ինքնիշխանության սկզբունքը պահպանելուն:
Սակայն, միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, ընդ որում այն միջազգային կազմակերպության պատերի ներքո, որն ուղղված է, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, «փրկելու հաջորդ սերունդներին պատերազմական չարիքից», գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ