Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության մեջ մեղադրվողները որդեգրվել էին նույն ընտանիքի կողմից


06:59 , 20 սեպտեմբեր, 2017
Պարզվում է՝ սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության մեջ մեղադրվող 18-ամյա իրաքցի և 21-ամյա սիրիացի երիտասարդներին, բացի իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներից, միավորում է նաև նրանց որդեգրած ընդհանուր բրիտանական ընտանիքը: Երիտասարդ ահաբեկիչներն իրենց հարձակումները ծրագրել և նախապատրաստել են հենց Լոնդոնի հարավարևմտյան թաղամասերից մեկում գտնվող իրենց որդեգրած ծնողների տանը: Վերջիններն, ի դեպ, տասնամյակներ շարունակ բարդ բնավորությամբ երեխաների հետ տարված աշխատանքի համար պետության կողմից հատուկ պարգևների արժանացած պատկառելի տարիքով մարդիկ են, ում մասնագիտական գործունեության ամենավերջին փորձը, փաստորեն, տապալվեց...