Հայաստան-Սփյուռք համաժողովին քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները


23:24 , 19 սեպտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության չորրորդ նիստը:

«Ռազմարդյունաբերական համալիր. արդիականացման, համագործակցության և տնտեսական առաջընթացի խթանում» խորագրով նիստի բանախոսներն անդրադարձել են հայկական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորություններին, մասնավորապես՝ գիտահետազոտական և տեխնոլոգիական ոլորտում առաջխաղացման հեռանկարային ծրագրերին և գաղափարներին, Հայաստանում և միջազգային ասպարեզում առկա ներուժի և ռեսուրսների նպատակային օգտագործման հիմնական խնդիրներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։