Բացվել է Արենու քարանձավ հնավայրը


21:24 , 19 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

«Մենք որպես բանական էակներ ունենք ընդհանուր ակունքներ: Հայաստանից լինես, Ամերիկայից, թե որևէ այլ վայրից, մշակութային հնավայրերը, ինչպիսին է Արենու քարանձավը, օգնում են մեզ հասկանալ, որ մեր պատմությունը միահյուսված է:  Դա է պատճառը, որ ԱՄՆ կառավարության Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը աջակցում է այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են Արենու պահպանության  աշխատանքները», - այսօր Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի միջոցով Արենու քարանձավի բացման ժամանակ այս մասին նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ դեսանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 2013թ. տրամադրված 52.870 ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով տեղանքը ցանկապատվել է, ապահովվել են լույսեր ու քայլուղիներ, որպեսզի այցելուները չվնասեն հնավայրը, և իրականացվեցին հնավայրի կոնսերվացման աշխատանքներ:

Միջոցառման ընթացքում դեսպան Միլսը նշել է, որ այս աշխատանքներն օգնում են ոչ միայն Արենու քարանձավի ու պատմական գտածոների պահպանության հարցում, այլ նաև զբոսաշրջության խթանման հարցում՝ խրախուսելով զբոսաշրջիկների կայուն հոսքը դեպի քարանձավ:

«Մենք ոչ միայն օգնում ենք պահպանել այն գտածոները, որ դեռևս պետք է պեղվեն-հանվեն, այլ նաև կառուցում ենք Հայաստանի ապագան՝ հնարավոր դարձնելով զբոսաշրջիկների կայուն ու վնաս չպատճառող հոսք դեպի քարանձավ և օգնելով խթանել Հայաստանի տնտեսությունը՝ զբոսաշրջիկների համար առկա հնարավորություններն ամրապնդելու միջոցով: Քայլուղիների ու լուսավորության ապահովման շնորհիվ, ինչն արվել է Դեսպանի հիմնադրամի միջոցով,  այժմ այցելուները կարող են տեսնել այս եզակի գտածոները՝ առանց ոտնակոխ անելու վաղվա գտածոները», - ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։