Ռամոսը նոր պայմանագրով Ռեալում տարեկան 12 մլն եվրո կստանա


15:00 , 19 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը պայմանագիրը կերկարաձգեն մինչև 2021 թվականը: Ինչպես տեղեկացնում է «Sport.es»-ը, նոր պայմանագրով Ռամոսը տարեկան 12 մլն եվրո կստանա:

Այս պահին կողմերը որոշում են, թե երբ ստորագրեն համաձայնագիրը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը 3 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: