16:49 , 11 ապրիլ, 2013
«Եթե հարյուր հազար մարդ լինի փողոցում, ոստիկանները կանցնեն ժողովրդի կողմը» ,- օրերս ասել է ընդդիմադիր մի գործիչ:
Հինգ տարի առաջ մի այլ ընդիմադիր գործիչ ինձ ասաց՝ «Եթե հարյուր հիսուն հազար մարդ լինի փողոցում, իշխանությունը կվերցնենք»:
- Չեք կարող,- ասացի,- իշխանությունները հեշտ հանձնվող չեն: Բացի դա, քանակից բացի, նաև որակի խնդիր կա, որը դուք չեք ապահովի ձեր մոտեցումներով:
Իրենք ունեցան իրենց ասած հարյուր հիսուն հազարը, բայց իշխանություն չունեցան:
Հիմա թիվն իջեցվել է:
Հետո՞...