07:54 , 19 սեպտեմբեր, 2017Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ սկսվել է երկրի տարածքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մշտական բազայի շինարարություն։ Այս մասին հայտնում է ITV հեռուստաալիքը։
Ամերիկացի զինվորականները պարբերաբար գտնվում են երկրի տարածքում զորավարժությունների կամ այլ հանձնարարությունների իրականացման շրջանակում, սակայն մինչ օրս նրանց ներկայությունն Իսրայելում եղել է ժամանակավոր։
Բազան, որը կտեղակայվի Նեգև անապատում՝ «Մաշաբեյ Սադե» ՀՕՊ բազայի տարածքում, մշտական հիմունքով կզբաղեցվի ԱՄՆ ՀՕՊ ուժերի զորակազմով։