Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին Ալլա Պուգաչովան երգել է «ֆոնոգրամա»․ համոզվեք ինքներդ (տեսանյութ)


04:21 , 19 սեպտեմբեր, 2017

Ռուսաստանյան «պրիմադոնա» Ալլա Պուգաչովայի գործունեությունը լուսաբանող instagram-յան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու՝ Կարենի հարսանիքից, որտեղ պարզ երևում է, որ Պուգաչովան երգում է ոչ կենդանի հնչողությամբ (ֆոնոգրամայով):
Զավեշտալին այն է, որ այսպիսի միջոցառումներին ելույթ ունենալու համար Պուգաչովան ամենաքիչը վաստակում է 400-500 հազար դոլար: Ու այսքան գումար ստանալուց հետո էլ խորհրդային էստրադայի կուռքը գերադասում է իրեն «չտանջել» և ելույթ է ունենում «ֆոնոգրամա», ընդամենը բերանն է բացում-փակում...