«Աննա Ֆրանկի օրագրի» մոտիվներով կստեղծվի կոմիքսների գիրք և մուլտֆիլմ


00:41 , 19 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

«Աննա Ֆրանկի օրագիրը» մոտիվներով ստեղծվելու է կոմիքսների գիրք և մուլտֆիլմ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ֆրանսիական գրական Actualitte.com պորտալը:

Կոմիքսների գիրքը  կազմված է լինելու 148 էջից, նկարների հեղինակն է իսրայելացի Դևիդ Պոլոնսկին, վաճառքում կլինի Ֆրանսիայում հոկտեմբերի 4-ին: Կոմիքսների սցենարի հեղինակ Արի Ֆոլմանը պատրաստում է նաև մուլտֆիլմ, որը կներկայացվի 2019-ին: Մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին կլինի Աննա Ֆրանկի երևակայական ընկերուհին, ում նա նվիրել է իր օրագիրը:

Նման նախագծերով հանդես գալու գաղափարի հեղինակը Աննա Ֆրանկի հիմնադրամն է, որը գտնվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Նշվում է, որ Պոլոնսկին և Ֆոլմանը սկզբում հրաժարվել են աշխատել կոմիքսների և մուլտֆիլմի վրա, բայց հետո փոխել են իրենց որոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։