Շվեյցարիայում տասնյակ հազարավոր եվրոներ լցրել են զուգարանակոնքի մեջ


00:02 , 19 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Շվեցարացի դատախազները հետաքննություն են սկսել մի գործով, որի էությունն այն է, որ Ժնևում տասնյակ հազարավոր եվրոներ են լցրել զուգարանակոնքի մեջ:

500 եվրո թղթադրամները հայտնաբերվել են Ժնևի UBS բանկի զուգարանում, և մոտակա երեք ռեստորանների զուգարաններում: Խողովակներից թղթադրամները հանելու համար հազարավոր եվրոներ է ծախսվել: