23:54 , 18 սեպտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
Այսօր զբոսաշրջության զարգացման մեջ շատ մեծ նշանակություն ունի երկրի ճանաչելիության բարձրացումը, իսկ Հայաստանի ճանաչողության գործում Սփյուռքը մեծ դերակատարություն ունի: Այս մասին այսօր կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմիեն Զեյթունցյանը:
«Եթե մենք նույնիսկ իդեալական հայրենիք ստեղծենք, միևնույն է, եթե մեր երկիրը չեն ճանաչում, դա էական արդյունք հետագայում չի կարող ունենալ: Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստան այցելել է Սփյուռքի ընդամենը 10 տոկոսը: Այսօր Սփյուռքը մեր առաջին թիրախային շուկան է, և Սփյուռքի հաստատությունների հետ շատ ակտիվ կապերի մեջ ենք, որպեսզի կարողանանք մեր սփյուռքահայերին ներկայացնել Հայաստանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։