Դուբայում բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական տեղամասը


21:25 , 18 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Դուբայում բացվել է ամբողջովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական տեղամաս: Gulf News-ին հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ին գրում է, որ սա աշխարհում առաջին նման ոստիկանական տեղամասն է:

Այցելուները կարող են օգտվել 60 տեսակի ծառայություններից, օրինակ՝ դիմում տալ իրավախախտման մասին կամ հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Նշվում է, որ ոստիկանների հետ շփումը տեղի է ունենում տեսակապի միջոցով և էլեկտրոնային ցանցով: «Խելացի» ոստիկանական տեղամասը կաշխատի շուրջօրյա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։