Մենք միասին ենք արդեն 8 տարի: Մենք ապրում էինք Իռլանդիայում, գործազրկության թոշակով, որը կազմում էր 188 եվրո


18:57 , 18 սեպտեմբեր, 2017

Մենք միասին ենք արդեն 8 տարի: Մենք ապրում էինք Իռլանդիայում, Դուբլինից երեսուն կիլոմետր հեռավորության վրա, վարձով բնակարանում, գործազրկության թոշակով, որը կազմում էր 188 եվրո: Ես աշխատանք չունեի, որովհետև իմ ամբողջ ժամանակը տրամադրում էի մարզումներին: Ես հավատում էի, որ անպայման չեմպիոն կդառնամ: Եվ նա միշտ հավատում էր դրան, հավատում էր ինձ: Չնայած միջոցների սղությանը՝ նա միշտ հետևում էր, որ ես ճիշտ սնվեմ, միշտ պահպանեմ օրակարգը, իրեն ամբողջովին նվիրել էր այդ գործին: Երբ ես հոգնատանջ պարապմունքներից ուժասպատ վերադառնում էի տուն, նա միշտ ասում էի ինձ. «Քոնոր, ես գիտեմ, որ դու ամեն ինչ կարող ես»:

Հիմա ես միլիոնավոր դոլարներ եմ աշխատում: Իմ մարտերը հավաքում են 50-70 հազար հանդիսատես: Ես կարող եմ ինձ թույլ տալ ցանկացած մեքենա, ցանկացած հագուստ և ցանկացած տուն: Եվ նա արժանի է այդ ամենին և նույնիսկ ավելիին: Նա հիմա էլ միշտ կողքիս է և միշտ ասում է. «Քոնոր, դու ամեն ինչ կարող ես»: Conor McGregor